Առողջապահության լրատու 4-5.2012
Նոր բաժանմունք «Նաիրի» բժշկական կենտրոնում
 
                            Հայրենիքի համար ամեն մի նոր նախաձեռնում ֆրանսահայ բարեգործ բժիշկներ տեր և տիկին Գևորգ և Թամարա Աբգարյանները իրականացրել են պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով:
Լինելով Փարիզի Hopital Prive Nord Parision (Օպիտա Պրիվե) և Hopital Beajon (Օպիտա Բոժոն) անուն հանած մասնավոր հիվանդանոցների տնօրենն ու սեփականատերը, պարոն Աբգարյանն արդեն երկու տասնամյակից ավելի ձգտում է իր կլինիկաների բժշկական ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանի կլինիկաներում ներդնելով` ծառայություն մատուցել առողջության խնդիրներ ունեցող հայ ժողովրդին:
Այսպիսի մի նախաձեռնությամբ էլ մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում նա հիմնադրեց քիմիաթերապիայի ժամանակակից բաժանմունք, որը համբավավոր բժիշկ-բարեգործը նվիրել է վաղամեռիկ կնոջ սուրբ հիշատակին:
Բաժանմունքի բացման ժամանակ «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Նարինե Մամիկոնյանը կարևորեց այն հանգամանքին, որ մեր պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի և տևողության բարձրացման հիմնարար խնդիրներին` կիրառելով ԱՀԿ-ի միջազգային բժշկական համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձը և, իհարկե, Սփյուռք-Հայրենիք համագործակցության դրական դրսևորումները:
Եվ, ներկայացնելով ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանին, տիկին Մամիկոնյանն իր երախտագիտությունն հայտնեց իրենց կլինիկայում նման անհրաժեշտ բաժանմունք հիմնադրելու առիթով:
Պարոն Աբգարյանը նշեց, որ նմանատիպ առաքելություններով Հայաստան է այցելում 23 տարի շարունակ, սերտ կապեր են ստեղծված «Էրեբունի», «Շենգավիթ» բժշկական կենտրոնների հետ: Ինչ վերաբերում է «Նաիրի» բժշկական կենտրոնում քիմիաթերապիայի բաժանմունք հիմնադրելու գաղափարին, նա խոստովանեց, որ դա կնոջ վերջին ցանկությունն է եղել:
Պարոն Աբգարյանը փաստեց, որ արդեն մայիս ամսից բաժանմունքը պարբերաբար կընդունի քիմիաթերապիայի կարիք ունեցող քաղցկեղով հիվանդներին: Ընդ որում, բուժումը կիրականացվի բարեգործի վերոհիշյալ հիվանդանոցների ֆրանսիացի փորձառու ուռուցքաբանների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: Պակաս կարևոր չեն լինի հիվանդների համար ֆրանսիացի հայտնի ուռուցքաբան մասնագետների` պրոֆեսորներ Համելը, Բոազիսը, Շալմեն և այլոց խորհրդատվությունները: Ինտերնետային «օն-լայն» կապի միջոցով կվերահսկվի հիվանդների տվյալների փոխանակումը ֆրանսիացի գործընկերների հետ:
«Մեր նպատակն է, բաժանմունքի հիմնադրման շնորհիվ, հնարավորություն ընձեռել Մայր հայրենիքում եվրոպական չափանիշներին համապատասխան արդյունավետ քիմիաթերապիա իրականացնել: Կկիրառվեն արդիական տեխնոլոգիաներով հագեցած այնպիսի նորագույն ծառայություններ, ինչպիսիք են ցավի կառավարումը, հոգեբանական խորհրդատվությունը, ճիշտ սնվելու և կենսակերպի վերականգնումը: Բնական է, բարձրակարգ քիմիաթերապիան կիրականացվի նորագույն սարքավորումներով, հանգամանք, որ մեր հայրենակիցներին կյանքի երկարացման երաշխիքներ է խոստանում: Բաժանմունքում հիվանդների բուժման աշխատանքները կիրականացնեն ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին և քիմիաթերապևտ Արմինե Զարգարյանը»,- նշեց պարոն Աբգարյանը:
Նա, միաժամանակ, հավաստիացրեց, որ առաջիկայում իրենց համագործակցությունը Հայաստանի կլինիկաների հետ կընդլայնվի, մտադիր են առավել մեծ ծավալներով քիմիաթերապիայի բաժանմունք բացել նաև ակադեմիկոս Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնում:
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հ.Գալստյանը բժիշկ Աբգարյանի քայլը համարելով հայրենանվեր նախաձեռնում, հույս հայտնեց, որ այդ բաժանմունքը ևս հագեցված կլինի վերջին սերնդի ուռուցքաբանական սարքավորումներով և դեղորայքով, որոնք հիվանդների բուժումը կդարձնեն առավել արդյունավետ:
Այնուհետև քիմիաթերապիայի բաժանմունքի բացման կարմիր ժապավենը կտրելով «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենն ու նախաձեռնության հեղինակ Գևորգ Աբգարյանը շնորհանդեսի մասնակիցներին ծանոթացրին նորաբաց բաժանմունքին:
 11.05.2012
11.05.2012                    Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...
 31.05.2012
31.05.2012                                    ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին...
 31.05.2012
31.05.2012                                     
                                        
                                
                Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...
 30.05.2012
30.05.2012                                    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...
 30.05.2012
30.05.2012                                     
                                        
                                
                Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...
 29.05.2012
29.05.2012                                     
                                        
                                
                Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...
 28.05.2012
28.05.2012                                     
                                        
                                
                Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...
 25.05.2012
25.05.2012                                     
                                        
                                
                ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...
 24.05.2012
24.05.2012                                     
                                        
                                
                Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է` իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...
 23.05.2012
23.05.2012                                     
                                        
                                
                Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
 22.05.2012
22.05.2012                                     
                                        
                                
                Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...
 21.05.2012
21.05.2012                                     
                                        
                                
                Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...
 18.05.2012
18.05.2012                                     
                                        
                                
                Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...
 17.05.2012
17.05.2012                                     
                                        
                                
                Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
 17.05.2012
17.05.2012                                    Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...
 17.05.2012
17.05.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    